Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Պահպանի՛ր վահանաձև գեղձի առողջությունը

Պահպանի՛ր վահանաձև գեղձի առողջությունը

Վիճակագրությունն անմխիթար է. կանայք 10-17 անգամ ավելի հաճախ են հիվանդանում վահանաձև գեղձի հիվանդությամբ, քան տղամարդիկ: Ի՞նչն է պատճառը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել հիվանդությունը: Ի՞նչ է վահանաձև գեղձն ու ի՞նչ դեր է կատարում մարդու կենսագործունեության համար:

 

Վահանաձև գեղձը ոչ մեծ ներզատիչ օրգան է, որը գտնվում է պարանոցի առաջնային մասում: «Ներզատիչ» նշանակում է կենսաբանական ակտիվ նյութ` հորմոններ արտադրող, որոնք նախատեսված են օրգանիզմի ներսում գործընթացները կարգավորելու համար: Գեղձն արտադրում է  2 կարևոր հորմոն` թիրոքսին  (Т4) և տրիյոդթիրոնին  (Т3), որոնք կարգավորում են ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, հոգեկան ու սեռական գործունեությանը: Նույնիսկ ավելին` մարդու կյանքը, սովորությունները, խառնվածքը. այս ամենը կախված է օրգանիզմում մշակվող հորմոններից:

 

Վահանաձև գեղձի շեղումներից են հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը: Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի թերֆունկցիան է, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման,  վիժման ու անպտղության: Տղամարդկանց մոտ դիտվում է պոտենցիայի խանգարում, պատանիների մոտ` սեռական հասունացման ուշացում: Եթե հիպոթիրեոզը  չի բուժվում, ապա հանգեցնում է հիշողության, մտավոր ու ստեղծագործելու ունակությունների վատթարացման: Հպերթիրեոզը, ընդհակառակը, վահանաձև գեղձի գերակտիվությունն է (բազեդովյան հիվանդություն), որի դեպքում մշակվում է չափազանց շատ հորմոն: Մարդն ասես այրվում է, չափազանց շարժուն դառնում, ուժգնանում է քրտնարտադրությունը: Չնայած գնալով աճող ախորժակին` հիվանդը նիհարում է, բացի այդ, խախտվում է սրտի գործունեությունը, գեղձը մեծանում է (առաջանում է զոբ) , աչքերը` դուրս ընկնում:

 

Ի՞նչը կարող է հուշել, որ վահանաձև գեղձը կարգին վիճակում չէ: Առաջին ու հիմնական ախտանշանը կոկորդում գնդի զգացումն է. թվում է, թե ինչ-որ բան խեղդում է, ճնշում: Անգամ շղթան կամ վզնոցն են նեղում, ստեղծվում է «նեղ օձիքի համախտանիշ»: Ավելանում է պարանոցի զանգվածը: Կանանց պետք է  հուշի նաև անկանոն դաշտանային չհիմնավորված խանգարումը:

 

Բուժման նպատակով բժշկի նշանակած դեղորայքը զգալիորեն նվազեցնում է վահանաձև գեղձի ծանրաբեռնվածությունը: Սակայն երբեմն հիվանդը ստիպված է այդ դեղամիջոցներն ընդունել ամբողջ կյանքում: Իսկ երբեմն էլ միայն վիրաբուժական միջամտությունն է թեթևացնում հիվանդի վիճակը:

 

Իսկ ինչո՞ւ են ավելի շատ կանայք հիվանդանում. գուցե սրա պատճառը կանանց գերզգայնությունն է. սթրեսը, դեպրեսիաները, հոգեկան տրավմաները, այլ հիվանդությունների հետևանքով իմունիտետի թուլացումը: Հաճախ են կանայք սննդակարգերի հետևում` զրկելով օրգանիզմը սպիտակուցներից, որոնցում վահանաձև գեղձին անհրաժեշտ յոդ կա:

 

Իսկ մարդու վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 100-200 մկգ  յոդի օրական  չափաբաժին, հղիներին` 200 մկգ: Երեխաներին` կախված տարիքից` 50-100 մկգ` օրական:

 

Յոդով հատկապես հարուստ  է ծովամթերքը,  դրա համար էլ մասնագետներն առաջարկում են շաբաթական 2 անգամ ծովամթերք օգտագործել: Յոդով հարուստ են արմավը, ֆեյհուան, կիվին, հունական ընկույզը: Աղցանները ցողեք ձեթով (մայոնեզի փոխարեն):

 

Հայտնի է, որ Հայաստանում նույնպես յոդի դեֆիցիտ է: Այդ նպատակի համար յոդացվում է ամենագործածական մթերքը` աղը:

Իսկ հասուն մարդը, որն արդեն ստուգվել է բժշկի մոտ ու հաստատ տեղյակ է վահանաձև գեղձի խնդրի մասին, բժշկի նշանակումներից բացի, ինքնուրույն կարող է խելամիտ ձևով կարգավորել յոդի հավասարակշռությունը յոդով հարուստ մթերքներով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի RUZAN, բարև Ձեզ: Այդ տարիքի կանայք գտնվում են արդեն մենոպաուզալ կամ պոստմենոպաուզալ (պոստկլիմակտերիկ) շրջանում, և կապված սեռական հորմոնների դեֆիցիտի հետ տեղի է ունենում կալցիումի դուրս բերում օրգանիզմից, որի հետևանքով էլ նկատվում է մազաթափություն, եղունգների, ոսկրերի փխրունություն: Խնդիրը որոշ չափով կարող է կարգավորվել փոխարինող հորմոնալ թերապիայի և կալցիումի պրեպարատների ընդունմամբ: Ցանկալի է դիմել գինեկելոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվության:

RUZAN

02.03.2015

Բարեվ ձեզ մայրիկս 57տ է մազերը տեղ տեղ թափվումա ունի նաեվ եղունգների խնդիր,խնդրումեմ եմ ասեք ինչից կարող է առաջանալ:

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի SERGEY, բարև Ձեզ,Ձերնկարագրած երևույթը կոչվում է տեղային կամ օջախային ալոպեցիա: Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներց և, ըստ այդմ, բուժումը լինում է տարբեր, նշանակություն ունի նաև անհատի բուժման հանդեպ զգայունությունը: Այդ իսկ պատճառով ճիշտ որոշում կլինի դիմել մաշկաբանի խորհրդատվությանը:

SERGEY

06.01.2014

Բրեվ ձեզ, խնթրումեմ կարողեք ասել ինչից կարողե առաչանալ մորուքի տարբեր հատվածնների մազաթափությունըղ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ.

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բնական աղետից հետո ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է
ԵՊԲՀ. Բնական աղետից հետո ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է

Վերջին տարիներին հումանիտար արտակարգ իրավիճակները գնալով ավելի բարդ ու փոխկապակցված են դառնում։  Սովն ու առաջին անհրաժեշտության պարագաների պակասը խորացնում են...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է բուժական պլազմաֆերեզի ծառայություն, որն իրականացվում է ամբուլատոր։ Պլազմաֆերեզը բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից, անվիճելի մեթոդ է և հիմնված է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am

1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...

Դեղամիջոցներ
Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ. armeniamedicalcenter.am
Քնի պակասը բարձրացնում է մրսածական խնդիրների ռիսկը 4 անգամ. armeniamedicalcenter.am

Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել ընկալ հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ինչպե՞ս որոշել սեփական իմունիտետի վիճակը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել սեփական իմունիտետի վիճակը. armeniamedicalcenter.am

Բոլորը ինչ-որ պահի իրենց հարց են տալիս, թե ինչու է մարդը հիվանդանում, ինչո՞ւ ոմանք հաճախ են հիվանդանում, մյուսները` գրեթե չեն հիվանդանում: Դրանց պատասխանը մեկն է՝ օրգանիզմի իմունիտետի վիճակը...

Առողջության ի՞նչ ազդանշաններ է տալիս մազերի վաղ ճերմակելը
Առողջության ի՞նչ ազդանշաններ է տալիս մազերի վաղ ճերմակելը

Վաղ ճերմակելը կարող է հուշել զարկերակների վնասման, սիրտ-անոթային հիվանդությունների մասին, կարծում են գիտնականները:  Մասնագետները 545 մարդկանց մասնակցությամբ հետազոտություններ են անցկացրել...

Ինչպե՞ս է աշխատում պլացեբոյի էֆեկտը
Ինչպե՞ս է աշխատում պլացեբոյի էֆեկտը

Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Ցավազրկողների հաճախակի օգտագործումը կարող է բերել ցավի ուժեղացման
Ցավազրկողների հաճախակի օգտագործումը կարող է բերել ցավի ուժեղացման

Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ. armeniamedicalcenter.am
Հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը մեծահասակ կանանց մոտ. armeniamedicalcenter.am

Կանայք, ովքեր երկար ժամանակ հակաբիոտիկ են օգտագործում, ենթարկվում են ինֆարկտի և ինսուլտի բարձրացած ռիսկի, ցույց են տվել European Heart Journal-ում  հրապարակված նոր հետազոտությունները...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Տենդն օգնում է լիցքավորել բջիջները. պարզել են չինացի գիտնականները. armeniamedicalcenter.am
Տենդն օգնում է լիցքավորել բջիջները. պարզել են չինացի գիտնականները. armeniamedicalcenter.am

Նրանք փորձեր են կատարել կրծողների հետ և բացահայտել, որ մկների մոտ տենդը փոխում է մակերեսային սպիտակուցներն իմունային բջիջների, ինչպիսիք են լիմֆոցիտները՝ բջիջները դարձնելով ավելի շարժուն: Դա բջիջներին հնարավորություն է...

«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Բժիշկները հույս ունեն, որ ցողունային բջիջները կհաղթահարեն ծանր հիվանդությունները. biostem.am
Բժիշկները հույս ունեն, որ ցողունային բջիջները կհաղթահարեն ծանր հիվանդությունները. biostem.am

Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականներ. հարբուխը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին
Գիտնականներ. հարբուխը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին

ԱՄՆ-ի  մասնագետները կիսվեցին հարբուխի մասին քիչ հայտնի տվյալներով: Նրանք պնդում են, որ քթից արտադրությունը իմունային համակարգի վիճակի մարկեր է: Ամերիկացի քիմիկոսների միության համաժողովին...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչի մասին է վկայում ականջներում առկա աղմուկը. tert.am
Ինչի մասին է վկայում ականջներում առկա աղմուկը. tert.am

Ականջներում առկա տհաճ աղմուկը որոշ մարդկանց մոտ իսկական խուճապ է առաջացնում: Վերջերս բժիշկները փորձել են բացատրել, թե ինչ է նշանակում այդ տհաճ զգացողությունը: Այն կարող է առաջանալ ո՛չ միայն հիվանդների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ